Հոկտեմբերի 17-ից մինչ օրս սիբիրախտի կասկածանքով հոսպիտալացվել է 51 մարդ

Հոկտեմբերի 17-ից մինչ օրս սիբիրախտի կասկածանքով  հոսպիտալացվել է 51 մարդ

PanARMENIAN.Net - Եթե ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում հայտաբերված սիբիրախտի դեպքը չհաստատվի, կարանտինը կհանվի մի քանի օրից: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Գյուղնախարարության սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը: Նրա խոսքով՝ հոկտեմբերի 17-ից առ այսօր Գեղարքունիքի մարզում արձանագրվել է սիբիրախտի 7, Տավուշում` 2, Արմավիրում` 6, Զովունի գյուղում` 1 և Հրազդանում 1 կենդանու անկման դեպք:

Հիշեցնենք, որ Սիբիրախտի առաջին դեպքն արձանագրվել էր հոկտեմբերի 17-ին` Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում: ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում սիբիրախտի կասկածանքով հոսպիտալացվել է 51 մարդ, որոնցից 16-ի մոտ հիվանդությունը հաստատվել է: Այս պահին ևս 2 կասկածելի դեպք կա: Նրանց անալիզների արդյունքները պատրաստ կլինեն մյուս շաբաթ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---