ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ Է ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾ ՀՍԿԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարությունը արդեն նախապաստրատեսլ է մի օրինագիծ, որը կկանոնակարգի հսկիչ ծառայության ստեղծումը դատական ակտերի հարկադիր կատարման համակարգում: Այդ մասին OpenArmenia.com եւ PanARMENIAN.Net ի համատեղ կազմակերպած օնլայն հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարության մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը: Նրա խոսքերով, մոտ օրերս օրինագիծը կներկայացվի կառավարությանը: Ինչպես նշել է Ա.Սաղաթելյանը, դա կապահովի բողոքների ուսումնասիրման արդյունավետությունը եւ օպերատիվությունը, օրինակ, երբ ուժի մեջ չի մտնում դատարանի որոշումը, կայացրած մասնավոր կառույցի օգտին պետականի հետ վեճում: Միեւնույն ժամանակ նա նշել է,-«երբ դատական կատարածուները անգործության են մատնված կամ ըստ մեղ գործում են ոչ պատշաճ ձեւով, նրանց գործունեությունը հարկավոր է բողոքարկել օրենքով հաստատված կարգով»,-բողոքով դիմել վերին ատյաններին (Դատական ակտերի հարկադիր կատարման վարչության պետին, նախարարին), կամ դիմել հայտարարությամբ դատարան»,-հայտարարել է նա: «Ես հաճախ եմ առնչվել նման բողոքներին»,-ամփոփել է նա:




 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---