Սերժ Սարգսյան. Թուրքիայի ապօրինի պահվածքը հակասում է գործընկերության տրամաբանությանը![]() 1 դեկտեմբերի 2012 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Փակ սահմանները, ուժի կիրառման սպառնալիքները, այլատյացությունն ու ռասիզմը տեղ չունեն 21-րդ դարում: Ավելին՝ մենք պետք է հայտարարենք զրոյական հանդուրժողականություն այդ չարիքների նկատմամբ Արևելյան գործընկերության տարածքում: Այսօր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ համատեղ մամուլի ասուլիսում նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մեր բոլոր հայտարարությունները և գործողությունները թերի են դառնում, երբ դրանց ֆոնին գործընկեր պետություններից մեկը թշնամի է անվանում մեկ այլ գործընկերոջ ողջ ժողովրդին` ազգային ատելության մի դասական ու նողկալի օրինակ: Մենք չենք կարող ձևացնել, թե նորմալ է, որ տնտեսական զարգացման նպատակով ձևավորած «Մեծ քսանյակ»-ի անդամ և Եվրամիության անդամակցության հայտ ներկայացրած Թուրքիան միակողմանի և ապօրինի կերպով փակի տակ է պահում Արևելյան գործընկեր Հայաստանի սահմանը»,- ասաց Սերժ Սարգսյանը: Նա նաև նկատեց, որ դա ոչ միայն հակասում է գործընկերության տրամաբանությանը, այլև խախտում է միջազգային իրավունքի գլխավոր սկզբունքներն ու նորմերը: «Եվրոպայում սահմանները չպետք է օգտագործվեն որպես բաժանարար գծեր»,- նկատեց Հայաստանի նախագահը: Սերժ Սարգսյան. Թուրքիայի ապօրինի պահվածքը հակասում է գործընկերության տրամաբանությանը ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |