Սերժ Սարգսյան. Թուրքիայի ապօրինի պահվածքը հակասում է գործընկերության տրամաբանությանը

Սերժ Սարգսյան. Թուրքիայի ապօրինի պահվածքը հակասում է գործընկերության տրամաբանությանը

PanARMENIAN.Net - Փակ սահմանները, ուժի կիրառման սպառնալիքները, այլատյացությունն ու ռասիզմը տեղ չունեն 21-րդ դարում: Ավելին՝ մենք պետք է հայտարարենք զրոյական հանդուրժողականություն այդ չարիքների նկատմամբ Արևելյան գործընկերության տարածքում: Այսօր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ համատեղ մամուլի ասուլիսում նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մեր բոլոր հայտարարությունները և գործողությունները թերի են դառնում, երբ դրանց ֆոնին գործընկեր պետություններից մեկը թշնամի է անվանում մեկ այլ գործընկերոջ ողջ ժողովրդին` ազգային ատելության մի դասական ու նողկալի օրինակ: Մենք չենք կարող ձևացնել, թե նորմալ է, որ տնտեսական զարգացման նպատակով ձևավորած «Մեծ քսանյակ»-ի անդամ և Եվրամիության անդամակցության հայտ ներկայացրած Թուրքիան միակողմանի և ապօրինի կերպով փակի տակ է պահում Արևելյան գործընկեր Հայաստանի սահմանը»,- ասաց Սերժ Սարգսյանը: Նա նաև նկատեց, որ դա ոչ միայն հակասում է գործընկերության տրամաբանությանը, այլև խախտում է միջազգային իրավունքի գլխավոր սկզբունքներն ու նորմերը: «Եվրոպայում սահմանները չպետք է օգտագործվեն որպես բաժանարար գծեր»,- նկատեց Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյան. Թուրքիայի ապօրինի պահվածքը հակասում է գործընկերության տրամաբանությանը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---