Բարոզուն` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին. Դուք կառավարությանը վերահսկողն եք![]() 1 դեկտեմբերի 2012 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն այսօր Մատենադարանում հանդիպել է հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Իր խոսքում եվրոպացի պաշտոնյան անդրադարձել է քաղաքացիական հասարակության` որպես բարեփոխումների պաշտպանի դերին: «Դուք փոխանցում եք հասարակության կարծիքը և կառավարության առաջընթացը վերահսկող մարմինն եք, երբ նպատակներն ու ակնկալվող չափանիշները բավարար չեն», - ասաց Ժոզե Մանուել Բարոզուն: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նրան հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել: Պատասխանելով Ունիսոն ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանի հարցին, թե ԵՄ-ՀՀ հարաբերությունների սերտացումը ինչ կտա հաշմանդամություն ունեցող հայաստանցիներին, Բարոզուն նշեց ԵՄ այն ծրագրերը, որոնք ուղղված են նրանց համար կրթությունը, տեղաշարժը մատչելի դարձնելուն: Եվրոպական հանձնաժողովի նախագահին հարցրել են նաև ԵՄ կողմից երբեմն երկակի ստանդարտների կիրառման մասին, ինչին պաշտոնյան կատակով է պատասխանել, թե բոլոր հարաբորություններում էլ առևտուր կա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |