Samsung-ը արտադրություն է բացում Վենեսուելայում

Samsung-ը արտադրություն է բացում Վենեսուելայում

PanARMENIAN.Net - Վենեսուելայի կառավարությունը և հարավկորեական Samsung ընկերությունը համաձայնագիր են կնքել` Վենեսուելայում հեռահաղորդակցման ճյուղի անհրաժեշտ մասեր պատրաստտող գործարան բացելու վերաբերյալ, հաղորդել է Վենեսուելայի արդյունաբերության նախարար Ռիկարդո Մենենդեսը:

Տեղի ԶԼՄ-ների տվյալների համաձայն, նոր գործարանի բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է Վենեսուելային, 49-ը` հարավկորեական ընկերությանը:

Չավեսի կառավարությունը արդյունաբերության մի շարք համակարգային ճյուղերում լայն ազգայնացման քաղաքականություն է վարում, ինչը չի խանգարում Վենեսուելայում արտասահմանյան ընկերությունների նոր ձեռնարկություններ բացել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---