«Ժողովուրդ». Սարգսյանը՝ Ծառուկյանին. «Տղամարդավարի» արա այն, ինչ ասում ես![]() 5 դեկտեմբերի 2012 - 10:07 AMT PanARMENIAN.Net - Վերջերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, հանդիպել են: Ըստ նրանց մտերիմների շրջանում պտտվող խոսակցությունների, Սարգսյանը Ծառուկյանին ասել է, որ ինչ որոշում էլ կայացնի ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների մասով, ինքը դա նորմալ կընդունի, միայն թե «տղամարդավարի» անի այն, ինչ ասում է: Սարգսյանը հորդորել է անընդհատ «չփախչել» իրավիճակից ու լարվածություն չստեղծել: «Երեկ թերթը զրուցեց Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ`պարզելու, թե Սարգսյանն ու Ծառուկյանը երբ են վերջին անգամ հանդիպում ունեցել: «Տեղյակ չեմ անկեղծ ասած, ես տեղյակ չեմ իրենց առանձնազրույցից, բայց տեղյակ եմ մի բանից, որ անկախ այն բանից, թե պարոն Ծառուկյանն ինչ որոշում կկայացնի, Սերժ Սարգսյանը հաղթելու է մի այլ ձև»,- վստահեցրեց ՀՀԿ մամուլի խոսնակը` չմանրամասնելով, թե «մի այլ ձև» ասվածը որն է»,- գրում է թերթը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |