«Ժողովուրդ». ԲՀԿ-ն կսատարի ՀԱԿ-ին. Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը հանդիպել են![]() 5 դեկտեմբերի 2012 - 10:08 AMT PanARMENIAN.Net - Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների` Հայ ազգային կոնգրեսի ղեկավար կազմի որոշ անդամներ, մասնավորապես Գ. Ջհանգիրյանը, Լ. Զուրաբյանը և Ա. Մանուկյանը, վերջին մեկ ամսվա ընթացքում պարբերաբար հանդիպումներ են ունենում ՀԱԿ մարզային կառույցների ներկայացուցիչների հետ և հորդորում համակիրներին, որպեսզի գալիք նախագահական ընտրություններին անպատճառ ակտիվություն ցուցաբերեն: «ՀԱԿ վերնախավի խոսքով` Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԲՀԿ-ն սատարի ՀԱԿ-ին: Անշուշտ, փորձեցինք հարցի շուրջ ստանալ Գ. Ջհանգիրյանի պարզաբանումը: Սակայն նա, ասելով, որ զբաղված է`անջատեց հեռախոսը: ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը հերքեց լուրը: Իսկ ՀԱԿ ակտիվիստներից յուրաքանչյուրը խնդրեց այնպես անել, որ իրենցից «դուրս չգա» խոսակցությունը»,- գրում է «Ժողովուրդը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |