«Հրապարակ». ՀՀՇ-ն դեկտեմբերի 22-ին համագումար կանի

«Հրապարակ». ՀՀՇ-ն դեկտեմբերի 22-ին համագումար կանի

PanARMENIAN.Net - ՀՀՇ-ն արդեն դիմել է կառավարության աշխատակազմիև` Մելիք Ադամյան փողոցում գտնվող կառավարության նիստերի դահլիճում համագումար անցկացնելու թույլտվության համար: Ուշ երեկոյան «Հրապարակ»-ը տեղեկացել է, որ համագումարը տեղի է ունենալու դեկտեմբերի 22-ին: «Քննարկվելո՞ւ են ՀՀՇ մոտեցումներն ապագա նախագահական ընտրություններում, ո՞ւմ է պաշտպանելու ՀՀՇ-ն» հարցին Վ. Հայոցյանը խուսափողաբար ասաց, որ համագումարի օրակարգը դեռ ձևավորված չէ:

Հիշեցնենք, որ ՀՀՇ շարքերում, ինչպես և ՀԱԿ-ում, բավականին լուրջ դժգոհություն կա ՀԱԿ հապաղումից, ինչն էլ վերջիններիս ենթադրել է տալիս, որ ՀԱԿ-ում սպասում են ԲՀԿ-ի որոշմանը և Գագիկ Ծառուկյանի առաջադրմանը, որի դեպքում էլ չի բացառվում, որ ՀԱԿ-ը սատարի նրան: Սա կարող է ամբողջովին փոխել ՀՀՇ համագումարի օրակարգը` ֆորսմաժորային իրավիճակ առաջացնելով կուսակցությունում»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
---