«Հրապարակ». Իշխանությունները չվարկաբեկված, թարմ դեմքեր են փնտրում

«Հրապարակ». Իշխանությունները չվարկաբեկված, թարմ դեմքեր են փնտրում

PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը գրում է. «Նախագահական ընտրություններին ընդառաջ իշխանությունները փնտրում են չվարկաբեկված, թարմ դեմքեր, ովքեր կկարողանան խոսել ժողովրդի հետ, և ժողովուրդը կհավատա նրանց: Շարմազանով - Գալուստ Սահակյան - Հովիկ Սահակյան - Մկրտիչ Մինասյան (թվարկումը շարունակեք ինքներդ) թիմի խոսքին այլևս հավատացող դժվար է գտնել: Ընդ որում, նոր դեմքերի թվում կարող են լինել և նախկին իշխանության ներկայացուցիչներ, և բիզնեսմեններ, ովքեր մինչ օրս հեռու են մնացել քաղաքական դաշտից, սակայն հիմա, բիզնեսը չկորցնելու մտավախությունից ելնելով, ստիպված են հանդես գալ և քարոզչությամբ զբաղվել»:

 Ուշագրավ
---