ՄԱԿ. Աշխարհում 2012-ի 3-րդ եռամսյակում արդյունաբերական արտադրության աճի տեմպերն աճել են 2.2 տոկոսով

ՄԱԿ. Աշխարհում 2012-ի 3-րդ եռամսյակում արդյունաբերական արտադրության աճի տեմպերն աճել են 2.2 տոկոսով

PanARMENIAN.Net - 2012-ի 3-րդ եռամսյակում համաշխարհային արդյունաբերական արտադրության աճի տեմպերն ավելացել են 2.2 տոկոսով անցած տարվա նույն շրջանի համեմատ և կրճատվել 1.6 տոկոսով ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակի համեմատ:

Ինչպես հաղորդվում է ՄԱԿ արդյունաբերական զարգացման մասին զեկույցում, դա դարձել է 2009-ից ի վեր ամենացածր ցուցանիշը:

Արդյունաբերական արտադրության աճի ցածր տեմպի գլխավոր պատճառը դարձել է եվրագոտու երկրներում շարունակվող ֆինանսական անկայունությունը: Զեկույցի հեղինակները նշում են, որ Եվրոպայում տնտեսական ռեցեսիան պահպանվել է ողջ 2012-ի ընթացքում` բացասական ազդեցություն ունենալով գործնական մթնոլորտի և սպառողների կողմից վստահության վրա:

2012-ի 3-րդ եռամսյակում արդյունաբերական արտադրությունը Ֆրանսիայում կրճատվել է 1.9 տոկոսով, Գերմանիայում` 1.7 տոկոսով, Մեծ Բրիտանիայում` 0.9 տոկոսով, Իտալիայում` 6.2 տոկոսով:

ԱՄՆ տնտեսությունը զարգացել է չափավոր տեմպերով, նրա աճը կազմել է 4.1 տոկոսով անցած տարվա նույն ցուցանիշի համեմատ, հաղորդում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---