Օրանժ Արմենիա ընկերությունն առաջարկում է ամանորյա նվերներ

Օրանժ Արմենիա ընկերությունն առաջարկում է ամանորյա նվերներ

PanARMENIAN.Net - Օրանժ Արմենիա ընկերությունը դեկտեմբերի 5-ին հայտարարել է ձայնային և ինտերնետ-ծառայությունների բաժանորդների համար ամանորյա ակցիայի մեկնարկի մասին: «Այսօր մենք հաճելի անակնկալներ ենք պատրաստել ընկերության բաժանորդների և նրանց համար, ովքեր պատրաստվում են բաժանորդ դառնալ: Ընկերության հիմնական գաղափարն է` «դեռ երբեք մտերիմներին այդքան անակնկալներ մատուցելու նման հնարավորություն չի եղել»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Ինչպես հաղորդել է գլխավոր տնօրենը, առաջին խումբը վերաբերվում է կանխավճարային բաժանորդներին: «2013-ի սպասումով մենք առաջարկում ենք շատ պարզ առաջարկ. բոլորին հետաքրքիր կլինի ունենալ անվճար րոպեներ, ավելին, փոխարինել դրանք մեգաբայթերով»,- ասել է նա:

Հաջորդ առաջարկը վերաբերվում է նրանց, ում ավելի շատ ինտերնետ է պետք. մինչև դեկտեմբերի 31-ը 5000 դրամ կամ 10 000 դրամ արժողությամբ «Ինտերնետ հիմա» փաթեթին միացող բաժանորդները կստանան համապատասխանաբար 5 և 25 գեգաբայթ արագությամբ ինտերնետ:

Իր հերթին ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Արամ Մկրտչյանը հավելել է, որ «բոլոր նվերներն օգկատար կլինեն ողջ 2013-ի ընթացքում»: Նա նաև հաղորդել է, որ ընկերության բաժանորդները, մինչև 2013-ի հունվարի 20-ը ձեռք բերելով կանխավճարային քարտը, կարող են 2013-ի ընթացքում ստանալ իրենց նվերը` 2013 րոպե կամ SMS, ինչպես նաև 2013 Մբ ինտերնետ, որոնք կբաժանվեն 2013-ի 12 ամիսների վրա հաշիվը 1000 դրամով համալրելու դեպքում:

Նոր տարին ադյքան ուրախ չէր լինի, եթե չլինեին հեռախոսները: Մինչև հունվարի 15-ը ձեռք բերելով «Orange խոսենք» կանխավճարային քարտը` ցանկացողները կարող են ձեռք բերել Alcatel OT-308, Nokia C2-01 և Samsung Galaxy Poket հեռախոսներ շահավետ պայմաններով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---