Հունվարի 1-ից ID քարտը պարտադիր կլինի էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար

Հունվարի 1-ից ID քարտը պարտադիր կլինի էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ն այսօր ահազանգ ստացավ այն մասին, որ Երևան քաղաքի հարկային տեսչություններից մեկում գործատուից ID (նույնականացման) քարտ են պահանջել: Տեսչությունում հայտնել են, որ բոլոր գրանցված կազմակերպությունների տնօրեններն ու գործատուները հաջորդ տարի որևէ գործարք իրականացնելու համար պետք է պարտադիր կերպով ունենան ID քարտ: PanARMENIAN.Net ը փորձեց պարզել` արդյո՞ք ID քարտ ունենալն արդեն պարտադիր պայման է ցանկացած դեպքում:

Երևան քաղաքի անձնագրային բաժանմունքներից մեկում տեղեկացրեցին, որ ID քարտի ստացումը դեռևս պարտադիր չէ, իսկ պարտադրման հնարավոր ժամկետների առնչությամբ հայտնեցին, որ իրավասու չեն նման տեղեկատվություն տրամադրել` խորհուրդ տալով դիմել ՀՀ Ոստիկանություն:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ ID քարտերի ստացումը երբևէ պարտադրված չի եղել: «Նույնականացման քարտ ունենալը 2013թ. հունվարի 1-ից պարտադիր է լինելու միայն էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար»,- նշեց նա` հղում տալով ՀՀ կառավարության ընդունած «Եկամտային հարկի մասին» նոր օրենքին:

«Եկամտային հարկի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2013թ. հունվարի 1-ից, և համաձայն այդ օրենքի` բոլոր գործատուները 2013թ. հունվարի 1-ից պետք է ձեռք բերեն նույնականացման քարտ և էլեկտրոնային ստորագրություն` էլեկտրոնային եղանակով եկամտահարկի հաշվետվությունները ներկայացնելու համար:

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեից PanARMENIAN.Net ին հայտնեցին, որ այդ հարցի պատասխանը ստանալու համար անհրաժեշտ է գրավոր հարցում ուղարկել, ինչն արդեն արել ենք: Հարցումն ընթացքի մեջ է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---