ՆԱՍԱ-ն ևս մեկ մարսագնաց կգործարկի

ՆԱՍԱ-ն ևս մեկ մարսագնաց կգործարկի

PanARMENIAN.Net - Տիեզերքի ուսումնասիրման ամերիկյան գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, մտադիր է շարունակել Մարսի հետազոտությունն ու ևս մեկ մարսագնաց կգործարկի հողի նմուշներ հավաքելու համար, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Գիտական հանրությունն արդեն հայտարարել է, թե ինչպիսին պետք է լինի հաջորդ առաքելության նկատակը դեպի Մարս»,-ասել է Սթիվ Սքվայերսը:

«Նոր մարսագնացը «Քյուրիոսիթիից» 1,5 մլրդ դոլարով էժան կլինի, քանի որ կկիրառվեն «Քյուրիոսիթիի» համար արված մշակումները»,-ասել է ՆԱՍԱ գիտական ադմինիստրատոր Ջոն Գրյունսֆելդը Սան Ֆրանցիսկոյում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---