ԿԸՀ նախագահ. Նախագահական ընտրությունների համար նոր թանաքանյութեր են փորձարկվում![]() 8 դեկտեմբերի 2012 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունեց ՀՀ նախագահի 2013 թվականի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակացույցը: ԿԸՀ նիստից հետո Տիգրան Մուկուչյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ թանաքանյութերի հետ կապված խնդիրը վերացնելու համար այժմ լաբորատոր փորձաքննություն է իրականացվում .«Քանի որ ԱԺ ընտրությունների ժամանակ նման թանաքանյութ առաջին անգամ էր գործածվում, որոշակի խնդիրներ առաջացան, այս պահին թանաքանյութի 7 փորձանմուշ կա, որոնք լաբորատոր փորձաքննության փուլում են, աշխատանքներ են տարվում թերությունները շտկելու ուղղությամբ:Երբ ընտրվի վերջնական տարբերակը, կկանչենք լրատվամիջոցներին և լիակատար թափանցիկության պայմաններում կանցկացնենք փորձարկում, որպեսզի բացառենք բոլոր խնդիրները»,-ասաց ԿԸՀ նախագահը: Հիշեցնենք, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ թանաքանյութը անհետացել էր ընտրողների անձնագրերից, ինչից հետո ահազանգ եղավ կրկնակի քվեարկությունների մասին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |