ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԵՎՍ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ 3 հունիսի 2005 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ Ջաննի Բուկիկիոն, Այվարս Էնձինսը եւ Սիմոնա Գրանատա-Մենգինին հանդիպել են ՀՀ քաղաքական ուժերի կոալիցիայի, ինչպես նաեւ խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների հարցերով ՀՀ նախագահի ներկայացուցչի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: «Մենք տվել ենք իրավական, ոչ թե քաղաքական գնահատական»,- հանդիպման ժամանակ հայտարարել է Ջաննի Բուկիկիոն` մեկնաբանելով Վենետիկի հանձնաժողովի արտահայտությունը սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ: Թեեւ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների զգալի մասն արտացոլվել է նոր ընդունված փաստաթղթում, եվրոպացի փորձագետներին չեն բավարարում որոշ խնդիրների` իշխանության թեւերի հավասարակշռման, արդարադատության համակարգի անկախության եւ տեղական ինքնակառավարկան համակարգի հարցը: Կոալիցիայի ներկայացուցիչները միակարծիք էին, որ Վենետիկի հանձնաժողովը վաղ է գնահատել նախագիծը եւ այն պետք է լուրջ փոփոխությունների ենթարկվի մինչեւ երկրորդ ընթերցման ներկայացնելը: ՀՀ նախագահի ներակայացուցիչը ԱԺ-ում Արմեն Հարությունյանը եւս փաստեց, որ առաջին ընթերցմամբ ընդունված` Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դեռ շատ կլրամշակվի` առաջինից երկորրդ ընթերցման ժամանակահատվածում: «Մենք պատրաստ են մեր համագործակցությունը շարունակել»,-ամփոփել է Բուկիկիոն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |