Չ.ՀԵՅԳԵԼ. ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԱՄՆ ԵՎ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայավային Կովկասի տարածաշրջանը մեծ նշանակություն ունի ԱՄՆ եւ ամբողջ աշխարհի համար: Այս մասին հունիսի 3-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ամերիկացի սենատոր Չակ Հեյգելը: «Հարավային Կովկասի տարածաշրջան իմ այցի հիմնական պատճառն այն աշխարհաքաղաքական մեծ նշանակությունն է, որն ունի այդ տարածաշրջանը ոչ միայն ԱՄՆ, այլեւ ամբողջ աշխարհի համար: Կարծում եմ, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամները պետք է լավ իրազեկված լինեն այն գործընթացների մասին, որոնք զարգանում են այդ տարածաշրջանում»,- հայտարարել է սենատորը: Չ.Հեյգելը նշել է, որ «տարածաշրջանում որոշակի բարդություններ դեռեւս մնում են, սակայն գլխավորը, որ ճիշտ ուղի է ընտրվել»: «Դեռեւս պետք է աշխատել ժողովրդավարության, ընտրությունների անցկացման ոլորտներում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ, անել այնպես, որպեսզի սահմաններն ավելի թափանցիկ լինեն եւ հանել սահմանափակումները, սակայն ամենից կարեւորը` տարածաշրջանի առաջնորդները հասկանում են, որ այդ հարցերը պետք լուծել եւ նրանք աշխատում են այդ ուղղությամբ»,- նշել է սենատորը: Թբիլիսիում գտնվելու ընթացքում Չ.Հեյգելը հանդիպումներ է անցկացրել Վրաստանի նախագահի, երկրի պաշտպանության նախարարի, Ազգային անվտանգության քարտուղարի հետ, այցելել է Վրաստանի պաշտպանության նախարարության Կրացանիսի ուսումնական կենտրոնը, որտեղ «Կայունության պահպանման գործողություն» ամերիկյան ծրագրի շրջանակներում անցկացվում է վրաց զինծառայողների ուսուցումը, որոնց նախատեսված է օգտագործել միջազգային խաղաղապահ գործողություների ժամանակ, տեղեկացնում է «Նովոստի-Գռուզիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---