Անահիտ աստվածուհու գլուխը Հայաստան բերելու համար արդեն բանավոր համաձայնություն կա

Անահիտ աստվածուհու գլուխը Հայաստան բերելու համար  արդեն բանավոր համաձայնություն կա

PanARMENIAN.Net - Բրիտանական թանգարանի հետ բանավոր համաձայնություն կա Անահիտ աստվածուհու արձանի գլուխը Հայաստան բերելու և ժամանակավոր ցուցադրություն կազմակերպելու վերաբերյալ։ Բանակցություններն ընթացքի մեջ են։ Փաստաթղթերը լրացվել են, որոշակի հարցեր շտկելուց հետո առաջիկայում դրանք կներկայացվեն Բրիտանական թանգարանին։

Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Լիլիթ Գրիգորյանը:

Մարտի 7-ին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան մոտ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր Անահիտ աստվածուհու արձանի բեկորները Լոնդոնի Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելուն նվիրված ակցիա։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ԿԳ նախարարԱրմեն Աշոտյանի հետ Մեծ Բրիտանիայի դեսպաններին փոխանցեցին Անահիտ դիցուհու արձանը հայրենիք վերադարձնելու ուղերձի տեքստը և հիմնադրամի նախաձեռնությանը միացած երիտասարդների ստորագրությունները։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փետրվարի 20-27-ը կազմակերպել էր ստորագրահավաք։ Մայրաքաղաքից և հանրապետության տասը մարզերից շուրջ 20 հազար երիտասարդներ միացել են ՄեծԲրիտանիայի դեսպաններին հղված ուղերձին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---