Հայաստանը ՄԱԿ ՊԳԿ հետ ստորագրեց ժամկետանց թունաքիմիկատների վերացման ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը

Հայաստանը ՄԱԿ ՊԳԿ հետ ստորագրեց ժամկետանց թունաքիմիկատների վերացման ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը

PanARMENIAN.Net - ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանի նորանշանակ ներկայացուցիչ ,Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարծաշրջանային ներկայացուցչի տեղակալ Անտոնիո Ալոնզիին։

Նախարարը շնորհավորել է Անտոնիո Ալոնզիին` նման պաստասխանատու պաշտոն ստանձնելու առթիվ: Խոսելով ՊԳԿ-ի կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերի մասին,նախարարն առանձնապես կարևորել է վերջին երկու տարիների համագործակցությունը, հույս հայտնելով, որառաջիկայում այն ավելի արդյունավետ կդառնա:

Անդրադառնալով իրականացվող և նախատեսվող ծրագրերին, Սերգո Կարապետյանն Անտոնի Ալոնզիի ուշադրությանն է ներկայացրել Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար առանձնակիկարևորություն ունեցող այն հիմնահարցերը, որոնց լուծման մեջ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ակնկալում է ՊԳԿ-ի օժանդակությունը: Նախարարը մասնավորապես առանձնացրել է սպանդանոցների կառուցման, գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման, ջրային ռեսուրսների նպատակային օգտագործման, ծիրանի և խաղողի գենետիկ սորտերի պահպանման և օգտագործման, գյուղատնտեսական մթերքի իրացման շուկաների կազմակերպման ծրագրերին օժանդակելու հրատապությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և հավաստիացնելով, որ պատրաստ է հնարավորինսնպաստել ՊԳԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի իրականացմանը, պարոն Ալոնզին խնդրել է հնարավորինս արագ և մանրամասն հիմնավորումներ տրամադրել վերոնշյալ հիմնահարցերի վերաբերյալ, դրանք կազմակերպության քննարկմանը ներկայացնելու համար:

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրեցին ՊԳԿ-ի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համագործակցության մասին ևս մի փաստաթուղթ`Ժամկետանց թունաքիմիկատների վերացման և կանխարգելման ծրագրի իրականացման վերաբերյալ համաձայնագիրը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---