70 մլն դրամ՝ հիվանդ երեխաների բուժման համար

70 մլն դրամ՝ հիվանդ երեխաների բուժման համար

PanARMENIAN.Net - Այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում կայացավ բարեգործական աճուրդ, որտեղ վաճառվեցին ժամանակակից հայ անվանի արվեստագետների ստեղծագործությունները: Աճուրդը կազմակերպել էր «Ամերիա» ընկերությունների խումբը «Անտիկյան» պատկերասրահի աջակցությամբ և ստացված ողջ հասույթը տրամադրվելու է այն երխաներին, ովքեր գրանցված են «Օգնեմ», «Նվիրիր կյանք» և «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամներում: Բարեգործական աճուրդին ներկայացված էին Թենի Վարդանյանի, Մարինա Դիլանյանի, Արշակ Սարգսյանի Ստեփան Վերանյանի, Սամվել Սաղաթելյանի, Արա Ալեքյանի, Սպարտակ Գևորգյանի, Զուլեյկա Բաժբեուկ- Մելիքյանի, Արմեն Գևորգյանի, Սահակ Պողոսյանի, Արարատ Սարգսյանի, Սամվել Չիբուխչյանի, Անատոլի Պապանյանի, Սարգիս Համալբաշյանի, Վահագն Համալբաշյանի, Լևոն Ազատյանի, Նորա Բադալյանի, Սերյոժա Վարդանյանի և Ռաֆայել Մեգալի աշխատանքները: Աճուրդից գոյացած 35 մլն դրամը «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից կրկնապատկվեց և փոխանցվեց երեխաների բուժման ֆոնդին: Նշենք, որ 70 միլիոնին կգումարվի նաև անհատական նվիրատվություններից գոյացած գումարը:

Հիշեցնենք, որ 2010թ.-ին առաջին անգամ անցկացված բարեգործական աճուրդի ընթացքում հավաքված միջոցներով (19 մլն դրամ) օգնություն է ցուցաբերվել 10 երեխաների, որոնցից երկուսը բուժման համար արտերկիր են ուղարկվել, իսկ մնացածը Հայաստանում քիմիաթերապիայի կուրս են անցել:

2011թ.-ին մենք շրջանակներում ներառվել են 16 երեխաներ և շուրջ 21 մլն դրամ է հավաքել:

Նշենք, որ այս միջոցառումն անցկացվում էր «Գունավորենք մեր երեխաների երազանքները» կարգախոսով, իսկ հավաքված գումարով կբուժվի 15 երեխա:

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---