«Հրապարակ». Արարատի նախկին մարզպետն ասել է, որ Ալիկ Սարգսյանը խոշոր գումար է յուրացրել

«Հրապարակ». Արարատի նախկին մարզպետն ասել է, որ Ալիկ Սարգսյանը խոշոր գումար է յուրացրել

PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը գրում է, որ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանն իր դեմ հերթական դատական նիստի ավարտին հայտարարել է, որ ճիշտ կլինի, եթե վերանորոգումների համար մարզպետարանին 2007թ. հատկացված 400 միլիոն դրամը ևս մանրադիտակային ստուգման ենթարկվի, քանի որ, ըստ նրա, գումարի համեմատ չնչին աշխատանք է կատարվել:

Ալիկ Սարգսյանը գրպանել է և դրել «Նոր Արտաշատ» ռեստորանի վրա»,-ասել է Հովակիմյանը` հավելելով, որ աշխատում է իրականությունը «ջրի երես» հանելու ուղղությամբ: Թերթը հիշեցնում է, որ նա մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու, կեղծիքի և անփութության մեջ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---