Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռազմավարությունն իրագործելու համար Հայաստանը դոնորների կարիք ունի

Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռազմավարությունն իրագործելու համար Հայաստանը դոնորների կարիք ունի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին Երևանում աշխատանքը սկսեց «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության իրականացումը» թեմայով համաժողովը: «Համաժողովի նպատակն է դոնորների ներգրավումը սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագրերի իրականացման գործին»,-լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը:

Ըստ նրա, խոսքը, մասնավորապես, օրենսդրական դաշտի բարելավման մասին է, ինստիտուցիոնալ բարեփոխումների ու ԵՄ հետ Twinning ծրագրով, ԱՄՆ ու ՀԲ հետ համագործակցության շրջանակներում կիրառվող մեխանիզմների արդյունավետության բարձրացումը: «Այսօրվա դրությամբ օրենսդրության արմատական բարեփոխումը հանգեցրեց նրան, որ այդ դաշտում աշխատելու համար մասնագետների ուսուցման կարիք կա»,-պարզաբանել է նա: Բախչագուլյանը գտնում է նաև, որ ուսումնական ծրագրերը պետք է լայնածավալ լինեն, նեգրավելով նաև լաբորատորիաների աշխատակիցներին:

«Լաբորատորիաներում փորձաքննությունը պետք է նոր մեթոդներով անցկացվի, որոնք կիրառվում են ԵՄ-ում»,-հավելել է նա:

Իր հերթին գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ընդգծել է, որ հենց բարեփոխումները սննդամթերքի անվտանգության ապահովման և ֆիտոսանիտարիայի ոլորտում նախադրյալ են դարձել ԵՄ հետ ազատ առևտերի պայմանագրին ՀՀ միանալու բանակցությունների համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---