Պաղեստինի ԱԳ նախարար.Պաղեստինցիները առաջիկայում սեփական սահմանադրություն կունենան

Պաղեստինի ԱԳ նախարար.Պաղեստինցիները առաջիկայում սեփական սահմանադրություն կունենան

PanARMENIAN.Net - Պաղեստինը, որի պետականությունը վերջերս ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից, առաջիկայում ինքնուրույնության ևս մեկ ատրիբուտ` սեփական սահմանադրություն, կունենան, չորեքշաբթի օրը հաղորդել է պաղեստինյան ԱԳ նախարար Ռիյադ ալ-Մալիկին:

Ախարարի խոսքով, օրինագծի շուրջ աշխատանքներն արգացնելու մասին կարգադրություն է տվել Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը:

«Նախագահ Մահմուդ Աբբասը մտադիր է գլխավորել Պաղեստինի սահմանադրության հաստատման նիստի ղեկավարությունը: Մենք պետություն ենք դարձել, իսկ սահմանադրություն դեռևս չունենք»,-ասել է ալ-Մալիկին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---