Եգիպտոսում ղպտի-բլոգերը դատապարտվել է 3 տարի ազատազրկման` աստվածանարգության համար

Եգիպտոսում ղպտի-բլոգերը դատապարտվել է 3 տարի ազատազրկման` աստվածանարգության համար

PanARMENIAN.Net - Կահիրեի դատարանը ղպտի-բլոգեր Ալբեր Սաբերին դատապարտել է 3 տարի ազատազրկման` աստվածանարգության համար: Նա սեպտեմբերին ձերբակալվել է այն բանից հետո, ինչ նրա հարևանները բողոքել են, որ վերջինս հակաիսլամական «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը տեղադրել է Facebook-ում: Դատախզների խոսքով, Սաբերի բլոգն աթեիզմ էր քարոզում:

Իրվապաշտպանները կոչ են անում ազատել քրիստոնյա-բլոգերին: Ոմանք կարծում են, որ Սաբերի գործը վկայում է Եգիպտոսում խոսքի ազատության խախտման մասին այն բանից հետո, ինչ իշխանության են եկել իսլամիստները, փոխանցում է BBC-ն:

ԱՄՆ-ում նկարահանված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը մահմեդական աշխարհում զանգվածային բողոքի ակցիաների պատճառ էր դարձել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---