ԳՖՀ ԱԳՆ. Գերմանական Patriot ԶՀՀ-երը կտեղակայվեն Թուրքիայում` Սիրիայի հետ սահմանից 100կմ հեռավորության վրա

ԳՖՀ ԱԳՆ. Գերմանական Patriot ԶՀՀ-երը կտեղակայվեն Թուրքիայում` Սիրիայի հետ սահմանից 100կմ հեռավորության վրա

PanARMENIAN.Net - Գերմանական Patriot ԶՀՀ-երը կտեղակայվեն Թուրքիայում` Սիրիայի հետ սահմանից 100կմ հեռավորության վրա: Այս մասին հաղորդել է ԳՖՀ ԱԳՆ նախարար Միխայել Լինքը:

Բունդեստագի պատգամավորների առաջ ելույթ ունենալով` Գերմանիայի պաշտպանության նախարար Թոմաս դե Մեզյերը հերթական անգամ ընդգծել է, որ Patriot-ի տեղակայումը նպատակ ունի պաշտպանելու Թուրքիան «սիրիական հակամարտության տարածումից»:

Հրթիռները, ամենայն հավանականությամբ, կտեղակայվեն թուրքական Ղահրամանմարաշ քաղաքից հարավ-արևելք, որտեղ կա մոտ 430 հազար բնակիչ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---