«168 ժամ». Ծառուկյանը օգնեց ՀԱԿ-ին

«168 ժամ». Ծառուկյանը օգնեց ՀԱԿ-ին

PanARMENIAN.Net - «Ծառուկյանի չառաջադրվելն օգնելու է ՀԱԿ-ին պահպանել իր դիրքերր՝ որպես քաղաքական դաշտում գործող ինքնուրույն սուբյեկտ: Հակառակ դեպքում, եթե Ծառուկյանն առաջադրվեր և ֆորմալ առումով հակադրվեր Ս.Սարգսյանին, կարող էին խնդիրներ առաջանալ ՀԱԿ-ում, քանի որ մի մասը կցանկանար աջակցել Ծառուկյանին: Իսկ մենք գիտենք, որ շատերը դեմ են դրան»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը:

«Հարցին՝ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելն արդյոք կարո՞ղ է մեծացնել Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավորությունները, փորձագետը պատասխանել է, որ որևէ ընդդիմադիր թեկնածուի հնարավորությունները կմեծանան այն ժամանակ, երբ նա, ինչպես նշեց, դառնա ընտրությունների ինստիտուտի հաստատման օրակարգը ձևավորող թիմի ներկայացուցիչ: «Միայն այդ դեպքում նա կարող է դերակատար դառնալ, և միայն այդ ձևով է հնարավոր հաղթել ռեժիմին»,- ասել է նա»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---