Կոմերցբանկի գնահատմամբ՝ Ամերիաբանկը լավագույն գործընկեր է առևտրի ֆինանսավորման ոլորտում

Կոմերցբանկի գնահատմամբ՝ Ամերիաբանկը լավագույն գործընկեր է առևտրի ֆինանսավորման ոլորտում

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը երկրորդ անգամ արժանանում է առևտրի ֆինանսավորման ոլորտում անթերի համագործակցության համար մրցանակի` հեղինակավոր Կոմերցբանկի կողմից:

Փաստենք, որ Ամերիաբանկը առաջին հայկական բանկն էր, որին Կոմերցբանկը դեռևս 2010թ. արդյունքներով շնորհեց այդ մրցանակը` փոխշահավետ համագործակցության ու բարձրորակ աշխատանքի համար, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: Ամերիաբանկը շարունակում է Հայաստանում պահպանել առաջատարի դիրքը առևտրի ֆինանսավարման գործարքներով` օրեցօր ընդլայնելով համագործակցությունը թե' ներկրողների և թե' արտահանողների հետ:

Ընթացիկ տարվա 11 ամսվա արդյունքներով Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 37 մլրդ ՀՀ դրամ, այն դեպքում, երբ 2011թ. ամբողջ տարվա արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 26 մլրդ ՀՀ դրամ:

Միջազգային ասպարեզում ձեռք բերած վստահության ու բարձր վարկանիշի շնորհիվ Ամերիաբանկը շարունակում է ակտիվ համագործակցությունը Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (EBRD), Ասիական Զարգացման բանկի (ADB), Նիդերլանդների զարգացման բանկի (FMO),Atlantic Forfaitierungs AG-ի, ինչպես նաև օտարերկրյա նշանավոր բանկերի հետ, ներառյալ Commerzbank, Citibank, BNP Paribas, UNICREDIT և այլն, որի արդյունքում Բանկն ունի շուրջ 90 մլն ԱՄՆ դոլարի հաստատված սահմանաչափ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---