7 14.12.12 - ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Լեհաստանի Հանրապետության արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկիի, Շվեդայի Թագավորության արտգործնախարար Կարլ Բիլդտի, Բուլղարիայի Հանրապետության արտգործնախարար Նիկոլայ Մլադենովի համատեղ մամուլի ասուլիսը Արտոնագրերի ռեժիմի դյուրացման համաձայնագիրը Հայաստանն ու ԵՄ-ն կստորագրեն դեկտեմբերի 17-ին 14 դեկտեմբերի 2012 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկուն, Շվեդիայի Թագավորության արտգործնախարար Կարլ Բիլդտին, Բուլղարիայի Հանրապետության արտգործնախարար Նիկոլայ Մլադենովին: Հանդիպմանը քննարկվել են Արևելյան գործընկերության գալիք Վիլնյուսյան համաժողովի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք այլ հարցեր: Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերներին է ներկայացրել նաև ԼՂ հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների վերջին զարգացումները: Ըստ Էդվարդ Նալբանյդյանի՝ Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի հետ Հայաստանը լայնածավալ երկկողմ հարաբերություններ ունի: Այս երկների հետ Հայաստանը համագործակցում է թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով: Հայաստանի արտգործնախարարը հատկապես առանձնացրեց Արևելյան գործընկերությունը: «Մենք կարևորում ենք այս նախաձեռնությունը և դրա շրջանակներում բավական քայլեր են արվել: Բազմիցս հայտարարել ենք, որ մեծ առաջընթաց է արձանագրվել: Գրեթե ավարտին են հասնում ասոցացման պայմանագրի շուրջ բանակցությունները: Ավարտին են հասել մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման բանակցությունները և մի քանի օրից կստորագրենք համաձայնագիրը, որը լայն հնարավորություն կտա հայաստանցիներին»,- իր գործընկերների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Լեհաստանի Հանրապետության արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին իր հերթին նշեց, որ իրենց այցով Հայաստան արտգործնախարարները պատրաստակամություն են հայտնում աջակցել Հայաստանին ԵՄ անդամագրվելու հարցում: Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 17-ին Բրյուսելում Հայաստանն ու ԵՄ-ն կստորագրեն վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը: PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե Արևելյան գործընկերության շրջանակներում մի շարք երկրներ տարբեր մակարդակի առաջընթաց և զարգացումներ են արձանագրել, ինչպիսի՞ն կլինի ծրագրի հետագա ընթացքը, Շվեդիայի Թագավորության արտգործնախարար Կարլ Բիլդտը պատասխանեց. «Երկրներում տարբեր աստիճանի առաջընթացներ կան: Մենք մինչև Վիլնյուսի գագաթաժողովը մի քանի երկրների հետ տարբեր համաձայնագրեր ենք պատրաստվում ստորագրել: Մենք նշել ենք Ուկրաինայում զարգացման ռիսկերը, հույս ունենք, որ կկարողանանք ստորագրել Ուկրաինայի հետ համաձայնագիրը, որ արդեն բանակցվել է և պատրաստ է: Մենք կքննարկենք դրանց հաջորդող քայլերը»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |