Բուլղարիայի և Լեհաստանի ԱԳ նախարարները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են անում լրացուցիչ չլարել իրավիճակը![]() ![]() PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհրաժեշտ է ձեռնպահ մնալ իրավիճակի լրացուցիչ լարումից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Երևանում հայտարարել է Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ Մլադենովը Հայաստանի, Լեհաստանի և Շվեդիայի արտգործնախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին էլ իր հերթին նշեց. «Մենք սատարում ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը և կողմերին կոչ ենք անում չնախաձեռնել ոչինչ, ինչը կարող է վնասել խաղաղ կարգավորմանը»: Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ Մլադենովը նկատեց, որ վերջին ամիսներին հակամարտության գոտում չպատճառաբանված լարվածություն է առաջացել: Նա ընդգծեց խաղաղության հասնելուն ուղղված ջանքերի կարևորությունը տարածաշրջանի համար: «Բաքվում և Երևանում տեղի ունեցած քննարկումներում լարվածությունը թուլացնելու հեռանկարներ են նշմարում»,- ասաց նա: Բուլղարիայի արտգործնախարարն, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբին և առաջ քաշվող առաջարկներին, ասաց. «Հույս ունենք մոտ ապագայում արդյունքներ տեսնել և կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից ու գործողություններից, որոնք կսրեն իրավիճակը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |