Սերժ Սարգսյանը խոստանում է Հայաստանի շահերին համահունչ արտաքին քաղաքականություն![]() 15 դեկտեմբերի 2012 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի միջազգային ներգրավումն այսօր ավելի ընդգրկուն է, դինամիկ և փոխկապակցված: Այսօր ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի ժամանակ ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նկատեց, որ բազմակողմ և երկկողմ միջպետական համագործակցությունը զարգանում է և շարունակվում է դիվանագիտական հարաբերությունների գործընթացը: Իր նախընտրական ծրագրում ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը կարևորեց Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը` հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին նոր թափ հաղորդելը, Հայաստանի քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն աշխարհի ցանկացած կետում և այլն: «Մենք շարունակելու ենք մեր ավանդը ներդնել և նպաստել միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձևավորող և մեր շահերին համահունչ բոլոր նախաձեռնությունների իրականացմանը», - ասաց Սերժ Սարգսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |