Շարմազանով. Ընտրությունները թամաշա չեն, որ ուրախ կամ տխուր լինեն![]() 15 դեկտեմբերի 2012 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Մեզ համար թիվ մեկ խնդիր է, որ Հայաստանը ևս մեկ անգամ անցկացնի լավագույն ընտրությունները նորագույն պատմության մեջ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ընտրությունները թամաշա չեն, որ ուրախ կամ տխուր լինեն, ընտրութունները քաղաքական գործընթաց է, որը պետք է լինի ազատ, արդար և թափանցիկ»,- նկատեց նա: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի մրցակիցներին և մյուս ուժերի թեկնածուների առաջադրմանը, նա ասաց, որ դա յուրաքանչյուրի որոշելիք հարցն է: «Իշխանությունը մեղավոր չէ, որ որոշ մարդկանց համար ցանկալի կամ թվացյալ թեկնածուները չեն առաջադրվում: Ես ուրախ կլինեի, եթե առաջդրվեին բոլոր քաղաքական ուժերի թեկնածուները, այս դեպքում կլիներ մրցակցություն»: Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելուն՝ ՀՀԿ խոսնակը ասաց, որ Ծառուկյանն անձամբ երբևէ չի հայտարարել, թե առաջադրվելու է: «Այդ մասին բազմիցս հայտարարել են ԲՀԿ որոշ երևելի անդամներ, թող հիմա իրենք էլ ասեն` ինչ տեղի ունեցավ, որ առաջնորդը չի առաջադրվում: Քավ լիցի, մենք երբեք ուրիշ կուսակցությունների խնդիրներին չենք միջամտում»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |