Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բարաք Օբամային

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բարաք Օբամային

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ «Սենդի Հուք» տարրական դպրոցում տեղի ունեցած մարդասպանության կապակցությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն Նախագահ, Ամերիկայի Միացյալ Նահանգների Քոնեքթիքութ նահանգի Նյուտոն քաղաքի «Սենդի Հուք» տարրական դպրոցում տեղի ունեցած սարսափելի մարդասպանության լուրը խորապես ցնցեց բոլորիս: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի արարքը, որը երկու տասնյակից ավելի անմեղ մարդու կյանք խլեց, այդ թվում նաև 20 մանուկների` նրանց հարզատների, բարեկամների և ականատեսների կյանքում թողնելով հոգու անբուժելի վերք: Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և բոլոր զոհվածների հարազատներին:

Մաղթում եմ վիրավորվածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին և Միացյալ Նահանգների ժողովրդին` տոկունություն և ոգու արիություն»։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---