Գալուստ Սահակյանը խորհուրդ է տալիս ժամանակից շուտ գուշակություններով չզբաղվել

Գալուստ Սահակյանը խորհուրդ է տալիս ժամանակից շուտ գուշակություններով չզբաղվել

PanARMENIAN.Net - ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խորհուրդ է տալիս ժամանակից շուտ գուշակություններով չզբաղվել: Նա չի կարծում, որ գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանն ընտրություններում լուրջ մրցակից չի ունենալու: «Քաղաքական դաշտի հիմնական դերակատարները, որոնք պետք է մասնակցեն նախագահական ընտրություններին, դեռևս որոշակի չեն: Բնականաբար մրցակիցներ կլինեն, և ոչ թե մենք պետք է որոշենք, թե ով է մեր մրցակիցը, այլ՝ ժողովուրդը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գալուստ Սահակյանը: Նա կարծխում է, որ նախընտրական շրջանը բավական ակտիվ է, սակայն անորոշությունները շատ են: PanARMENIAN.Net ի թղթակցի դիտարկմանը, թե կան մտահոգություններ, որ ընտրությունները մրցակցային չեն լինի և կստացվի, որ Սերժ Սարգսյանը «նշանակովի» է դարձել նախագահ, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ իրենք այդպես չեն մտածում: «Նման եզրահանգումներ լինում են այն դեպքում, երբ քաղաքական թիմը ոչ օրինական գործողութուններով դաշտն այնպիսին է դարձնում, որպեսզի հեշտ ճանապարհ հարթի»,- ասաց նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---