Երուսաղեմի Հայոց պատրիարքի ընտրությունները կսկսվեն 2013 թվականի հունվարի 23-ին

Երուսաղեմի Հայոց պատրիարքի ընտրությունները կսկսվեն 2013 թվականի հունվարի 23-ին

PanARMENIAN.Net - Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ Մանուկյանի մահվան պատճառով 2013թ, հունվարի 23-25-ը Երուսաղեմում կգումարվի Սրբոց Հակոբյանց միաբանության ժողովը, որտեղ կընտրվի նոր պատրիարքը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել Պատրիարքարանում, ըստ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության կանոնի, պատրիարքի թեկնածու կարող է լինել միայն եղբայրության անդամը, որին 35 տարին արդեն լրացել է: Փաստորեն միաբանության ցանկացած անդամ, որի 35 տարին բոլորել է, Պատրիարքի պոտենցիալ թեկնածու է: Այժմ նման թեկնածուների թիվը հասնում է 30-ի:

Առաջին փուլում գաղտնի քվեարկությամբ կընտրվեն 5 եկեղեցականներ: Այդ 5-ից կընտրեն 3-ին, իսկ հետո մեկին, որն էլ կդառնա Երուսաղեմի Հայոց պատրիարքը:

Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը ծնվել է 1919 թ. փետրվարի 16-ին, Բաղդադի հյուսիսում (Իրաք)` Բագուբա քաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբարում: Բաղդադի Սրբոց Թարգմանչաց հայկական դպրոցում նախակրթական ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարան:

1962 թ. ընտրվել է Հայ Եկեղեցու Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ:

Նույն թվականի հոկտեմբերի 14-ին, ձեռամբ երջանկահիշատակ Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ձեռնադրվել է եպիսկոպոս: 1966 թ. ապրիլին, Արևմտյան թեմի առաջնորդի պաշտոնում 4 տարի ծառայելուց հետո Թորգոմ Եպիսկոպոսը ընտրվել է Հայ Եկեղեցու Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ:

Երկու տարի անց երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից նրան շնորհվել է Արքության պատիվ:

Արևելյան թեմի առաջնորդի պաշտոնում 24 տարի ծառայելուց հետո Թորգոմ Արքեպիսկոպոսը 1990 թ. մարտի 22-ին ընտրվել է Երուսաղեմի 96-րդ Պատրիարք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---