Մոսկվայում հրդեհված ռեստորանի սեփականատեր Սուրեն Մկրտչյանի ազատազրկումը պայմանական կլինի

Մոսկվայում հրդեհված ռեստորանի սեփականատեր Սուրեն Մկրտչյանի ազատազրկումը պայմանական կլինի

PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքային դատարանը Մոսկվայում հրդեհված ռեստորանի սեփականատեր Սուրեն Մկրտչյանի 1 տարի 8 ամսվա ազատազրկման դատավճիռը գաղութ-աքսորավայրում փոխարինվել է պայմանական ազատազրկմամբ՝ հակահրդեհային անվտանգության պայմանների խախտման համար, որի արդյունքում զոհվել են նրա երեք աշխատակիցները:

Այսինքն, նրա բողոքարկումը բավարարվել է;

«Մկրտչյանի ուղղումը հնարավոր է առանց մեկուսացման հանրությունից: Նա հատուցել է վնասը տուժածներին: Բացի այդ, նա երկրորդ խմբի հաշմանդամ է, ունի երկու անչափահաս երեխա և ծեր ծնողներ»,-ասել է դատարանում նրա փաստաբանը: Ըստ նրա, տուժածները ևս խնդրել են չազատազրկել Մկրտչյանին:

Ողբերգությունը տեղի էր ունեցել 2012թ. հունվարի 9-ին: Գազի բալոնի պայթյունի հետևանքով զոհվեցին ռեստորանի 3 աշխատակիցներ, 41 մարդ տուժել է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---