ԱԻՆ-ը պատրաստվում է նոր մասնաշենքի բացմանը

ԱԻՆ-ը պատրաստվում է նոր մասնաշենքի բացմանը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԻ նախարարության նոր, 9-հարկանի մասնաշենքի կահավորման, տեխնիկական հագեցվածության հարցերը։

Մասնաշենքը կառուցված է նորագույն, սեյսմակայուն տեխնոլոգիաներով ու համապատախան ընդունված միջազգային չափանիշներին։ Այստեղ տեղակայվելու են նախարարության տարբեր ստորաբաժանումներ և ճգնաժամային կառավարման կենտրոնը, որն ապահովված է խոշոր աղետի դեպքում ինքնավար ու անխափան գործելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։

Նոր շենքում ստեղծված են նաև բոլոր անհրաժեշտ հարմարությունները` ԱԻՆ համակարգում աշխատանքի ընդունվող հաշմանդամություն ունեցող անձանց համար (թեքահարթակներ, սանհանգույց, վերելակներ և այլն)։ Նման հարմարություն են ստեղծվել նաև նախարարության մյուս մասնաշենքերում` հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով։

ՀՀ ԱԻՆ առանձնացված ստորաբաժանումների` Դավիթաշենում տեղակայված «Արտակարգ քաղաք» տեղափոխման հետ կապված նախատեսվում է շուտով ավելացնել նաև ծառայողական ավտոբուսների քանակը, հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---