Իրաքում ահաբեկչության շարքի զոհերի թիվը հասել է 35-ի

Իրաքում ահաբեկչության շարքի զոհերի թիվը հասել է 35-ի

PanARMENIAN.Net - Երկուշաբթի օրը Իրաքի տարբեր շրջաններում տեղի ունեցած ահաբեկչությունների արդյունքում, ըստ վերջին տվյալների, զոհվել է առնվազն 35 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը` հղելով տեղի իշխանություններին:

Ավելի վաղ հաղորդվել է 25 զոհերի մասին: Ահաբեկչության զոհ են դարձել ինչպես զինծառայողներ և երկրի անվտանգության ուժերի ներկայացուցիչներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ:

Ինչպես ընդգծում է ՌԻԱ Նվոստին, Իրաքում բռնության հերթական ալիքը մոլեգնել է կիրակի օրը. ահաբեկչություններին զոհ է դարձել 19 մարդ, 77-ը վիրավորվել են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---