11  18.12.12 - Ալեն Դելոնի այցը Էջմիածին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց դերասան Ալեն Դելոնին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց դերասան Ալեն Դելոնին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսնընդունեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնին: Ինչպես PanARMENIAN.Net ին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը, հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրին ներկայացրեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռի պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, անդրադարձ կատարեց նաև հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությանը և դրա ամրապնդման գործում Ֆրանսիայի հայ համայնքի կարևոր դերակատարությանը:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը, ընդգծելով, որ հայորդիները մշտապես առանձնակի համակրանքով ու սիրով են դիտել Ալեն Դելոնի ֆիլմերը, իր գնահատանքը հայտնեց նրան մարդկությանը մատուցած ծառայությունների համար:

Հանդիպման ավարտից հետո մեծանուն դերասանն այցելեց Մայր Աթոռի թանգարաններ և ծանոթացավ հայ ժողովրդի ազգային-հոգևոր գանձերին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---