ԱԺ-ն ընդունեց Էթիկայի հանձնաժողովում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը![]() 18 դեկտեմբերի 2012 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանն առաջին ընթերցմամբ՝ 66 կողմ, 28 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Էթիկայի մասին» ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Դեմ քվեարկեցին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»: Քվեարկությունից առաջ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ խորհրդարանական խմբակցությունների հետ այս պահին հստակ պայմանավորվածություններ չկան, բայց հարցի շուրջ համագործակցության եզրեր հնարավոր է գտնել: Ինչպես երեկ, այսօր էլ ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու նախագծին: ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն ասաց, որ մինչև երկրորդ ընթերցում ԲՀԿ-ն պատրաստ է քննարկել օրինագիծը և հնարավոր է ԲՀԿ դիրքորոշման փոփոխություն: Ավելացնենք, որ այսօր խմբակցությունների ներկայացուցիչները հարցը քննարկել են նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |