Ուիլեմ վան դեր Գիստ. Հայաստանը չի կարողանա լիարժեք անդամակցել Եվրասիական միությանը![]() 18 դեկտեմբերի 2012 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը չի կարողանա լիարժեք անդամակցել Եվրասիական միությանը, քանի որ դրա որոշ բաղադրիչներ հակասում են Եվրամիության հետ խորը և համապարփակ առևտրի գոտու, ինչպես նաև` արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ պայմանագրերին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի ղեկավար Ուիլեմ վան դեր Գիստը: Ըստ նրա, ԵՄ-ի հետ խորը և համապարփակ առևտրի գոտու շուրջ պայմանագրի ստորագրմամբ էլ դժվարանում է մեր երկրի անդամակցությունը Բելառուս-Ղազախստան-Ռուսաստան մաքսային միությանը: «Կգա պահը, երբ Հայաստանը ստիպված կլինի որոշել իր գերակայությունները»,- ասաց նա: Ուիլեմ վան դեր Գիստի կարծիքով` Հայաստանը կարող է ունենալ բարձր քաղաքական համագործակցություն` հետխորհրդային պետությունների հետ, բայց տնտեսական համագործակցության հարցում պետք է հաշվի նստի ԵՄ-ի հետ: «Քաղաքական որոշումներ կայացնելիս այս դեպքում տնտեսական որոշ սահմանափակումներ կլինեն: Մաքսային միությանն անդամակցող երկիրն ինչ-որ իմաստով կորցնում է իր անկախությունը և վերահսկողությունը կատարում է միությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |