Սելիմի լեռնանցքը փակ է, մի շարք ճանապարհներ՝ դժվարանցանելի

Սելիմի լեռնանցքը փակ է, մի շարք ճանապարհներ՝ դժվարանցանելի

PanARMENIAN.Net - Ուժեղ ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ փակ է Սելիմի լեռնանցքը, իսկ Բերդ-Ճամբարակ, Սևան-Ճամբարակ, Իջևան-Նոյեմբերյան, Գորիս-Կապան, Աշտարակ-Գյումրի, Երևան-Եղվարդ, Դիլիջան-Սևան, Ապարան-Սպիտակ ավտոճանապարհները՝ դժվարանցանելի:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ժամը 8.00-ի դրությամբ հանրապետությունում մյուս բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Սեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---