ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՎԻ ԱՄՆԵԶԻԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ18 հունիսի 2005 - 09:19 AMT PanARMENIAN.Net - Այս տարի Հայաստանը նշել է Հայոց ցեղասպանության 90- ամյակը, սակայն բրիտանական քաղաքական շրջանակները թույլ չտվեցին այդ տարելիցը նշել Մեծ Բրիտանիայում, սակայն կոնֆերանսը հիշեցնում է մեզ, որ հիշատակը նշելը եւ դատապարտումը չեն սահմանափակվում միայն տարեդարձերով: Այս մասին, ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում կայացած Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային կոնֆերանսում, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նա բարձր է գնահատել այն, որ հիշատակի արարողությունը տեղի է ունենում Առնոլդ Թոյնբիի եւ Ջեյմս Բրայսի հայրենիքում, մի պատմաբանի եւ մի դիվանագետի, որոնք զբաղվում էին Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ եղած վերաբերմունքի մասին փաստաթղթերի ուսումնասիրմամբ: «Այսօրվա թուրքական իշխանությունները ցանկանում են վերանայել եւ վերաձեւակերպել նրանց աշխատությունները: Այս մասին էր խոսում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս տարվա սկզբին Բրիտանական խորհրդարանին ուղղած իր նամակում»,- նշել է Օսկանյանը: «Բավարար չէ, որ նրանք անցած դարի մի հսկայական մասն անց են կացրել իրենց պատմությունը վերափոխելով, այժմ ցանկանում են ձերը վերափոխել»,- ընդգծել է նախարարը: Նրա խոսքերով` 2005-ին, երբ աշխարհում չկան այլեւս կայսրություններ եւ գաղութներ, այն աշխարհում, ուր վեհ գաղափարներն են միավորում երկրներին, առնվազն հիասթափեցնող է տեսնել, որ ժամանակակից թուրքական կառավարությունը, որին ի ցույց են դնում իբրեւ ժողովրդավարության ջատագովի, կարող է ցինիկորեն ժխտել իր եւ հայոց պատմությունը: «Մեզ համար մեր երկրների միջեւ հարաբերությունների նորմալացումը խիստ ցանկալի է: Սակայն կարծում ենք, որ Թուրքիան հակառակ կողմից է մոտենում հարցին»,- նշել է Օսկանյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանին եւ Թուրքիային հարկավոր է հասնել հարաբերությունների որոշակի նորմալացման, որպեսզի համատեղ հանձնաժողովը կարողանա այս եւ շատ այլ վիճարկելի հարցերի լուծման ուղղությամբ աշխատել: «Այսօրվա մեր հարաբերությունները որեւէ կերպ նորմալ չես անվանի,- շարունակում է նախարարը,- Թուրքիայի ներսում չկա նորմալ միջավայր, ուր հնարավոր լինի քննարկել այս հարցերը: Թուրքիան վավերացրել է մի քրեական օրենսգիրք, ուր ցեղասպանություն բառի օգտագործումը դիտվում է քրեորեն դատապարտելի հանցանք»: Նա նաեւ հիշեցրել է, որ թուրքական իշխանությունների ճնշման հետեւանքով չի անցկացվել Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտական խորհրդաժողովը: «Չի կարելի Եվրոպայի դռները բախել` պատմաբանների աչքերը եւ գրողների բերանները փակելով: Հարաբերությունների բացակայության պայմաններում եւ այսպիսի վակուումի պարագայում` այս բարդ խնդիրները մի քանի գիտնականի ու փորձագետի հանձնարարելն, երկխոսություն սկսելու անկեղծ փորձ չէ: Երկխոսություն սկսելու համար անհրաժեշտ է թուրքական պետության ներգրավվածությունը»,- հայտարարել է Վ.Օսկանյանը: Ինչպես նշել է նախարարը Հայաստանը եւ Թուրքիան միակ հարեւանները չեն, որոնք խաթարված հարաբերություններ են ունեցել: Սա է եղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Թուրքիայի վարչապետին: Նախարարի խոսքերով` Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է քաղաքական երկխոսության, որտեղ են տեղ գտնել նաեւ այսօրվա սահմանների եւ անցյալի պատմության մասին հարցերը: «Այսօրվա թուրքերը մեղավոր չեն ոճրագործությունների համար, եթե, իհարկե, չեն ուզում պաշտպանել նրանց կամ նույնանալ նրանց հետ»,- ընդգծել է նախարարը: Նրա խոսքերով` հայերն ու թուրքերը, մնացյալ աշխարհի հետ մեկտեղ, կարող են մերժել այդ գործողությունները եւ դատապարտել Օսմանյան կայսրության հանցագործությունները: Յուրաքանչյուր երկիր խմբագրում է իր անցյալը ճիշտ այնպես, ինչպես խմբագրում է ապագայի իր սպասումները: «Թուրքական իշխանությունների ընտրովի ամնեզիան է, որ խոչընդոտում է մեր ընդհանուր անցյալը հաղթահարելուն ուղղված ջանքերին»,- ընդգծել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |