Facebook-ում «ոչ ընկերներին» հաղորդագրությունները վճարովի՞ կլինեն![]() 21 դեկտեմբերի 2012 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում խոշորագույն Facebook սոցիալական ցանցն ԱՄՆ-ում թեստավորում է գործառույթ, որը թույլ է տալիս վճարի դիմաց հաղորդագրություններ ուղարկել օգտագործողի «Մուտքային» բաժին, որը սոցցանցում ընկեր չէ, ասվում է Facebook-ի հաղորդագրությունում: Facebook-ի գաղտնիության գործող կարգավորիչները թույլ են տալիս օգտագործողներին կարգավորել, թե ով կարող է նրան հաղորդագրություններ ուղարկել` ընկերները, ընկերների ընկերները կամ բոլոր օգտատերերը: Եթե օգտատերը սահմանափակումներ է դնում, ապա անծանոթ օգտագործողների հաղորդագրությունները, ինչպես նաև հնարավոր սպամը կկուտակվեն «Այլ» բաժնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ հաղորդագրություններ ուղարկելու համար վճարելը կարող է լինել առավել արդյունավետ միջոցներից մեկը, որը թույլ կտա խուսափել անցանկալի հաղորդագրություններից և օպտիմալացնել օգտակար հաղորդագրությունների առաքումը»,- նշում է Facebook-ը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |