Փորձագետներն ընտրական գործընթացների մասնակիցներին կոչ են անում խուսափել ավելորդ լարվածությունից![]() 21 դեկտեմբերի 2012 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գալիք նախագահական ընտրություններում Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի դիտորդական առաքելության առաջին խումբը Հայաստան կժամանի հունվարին: Ընտրություններում առաքելություն կիրականացնեն կենտրոնի 35 դիտորդներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի ղեկավար, Իսրայելի Քնեսեթի պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը: Երկրորդ խումբը Հայաստանում կլինի փետրվարին, որը երկարաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացնելու, իսկ կարճաժամկետ առաքելություն իրականացնող խումբը` փետրվարի 15-ին: Դիտորդական պաշտոնական առաքելությունը նոյեմբերի 27-ից սկսել է ՀՀ Օրենսդրության և ՀՀ Ընտրական օրենսգրքի ուսումնասիրությունը, նաև երկրում ու տարածաշրջանում տիրող քաղաքական իրավիճակը: Կենտրոնի ուկրաինացի փորձագետ Դմիտրո Վիդրինը խոստացավ անցկացնել անաչառ դիտորդական առաքելություն և չներկայացնել իր՝ փորձագիտական ու անհատական տեսակետը: Փորձագետներն ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին կոչ արեցին խուսափել այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են լարավածություն առաջացնել և կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները: Նրանք հույս հայտնեցին, որ գալիք նախագահական ընտրությունները կհամապատասխանեն ընդունված միջազգային չափանիշներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |