Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու կառուցումը ՀԿԵ համար դեռ տնտեսապես շահավետ չէ

Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու կառուցումը ՀԿԵ համար դեռ տնտեսապես շահավետ չէ

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հանդես եկավ որպես Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային նոր ճյուղի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման պատվիրատու: Դեկտեմբերի 21-ին այդ մասին ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարեց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: «Նախագծի նախնական արժեքը 250-500 մլն դոլար է, իսկ արդիական տեխնիկայի առկայության դեպքում այն կարելի է կառուցել 2 տարում»,-ասաց նա:

Անդրադառնալով ընկերության մասնակցությանն այդ նախագծին ու ներդրումների չափին՝ Ռեբեցը նշեց, որ «չի կարող խոսել գնի մասին, քանի դեռ պարզ չէ, թե ում է այն հարկավոր»: Նա պարզաբանել է, որ նախագիծը կարող է իրականացվել միայն ՀՀ կառավարության շահագրգռվածության դեպքում, ինչպես նաև պոտենցիալ ներդրողների առկայության պայմանով, մասնավորապես, ի դեմս նոր հանքավայրերի սեփականատերերի: «Ուստի Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու կառուցումը ՀԿԵ համար դեռ տնտեսապես շահավետ չէ»,-ասել է նա:

32-կիլոմետրանոց հատվածի կառուցումը կոչված է միացնելու Աղստաֆա-Իջևան-Հրազադան-Երևան ուղղությունը Թբիլիսի-Գյումրի-Մասիս երկաթուղային ուղղության հետ: Շինարարության արդյունքում Երևան-Այրում ուղղությունը կկրճատվի 70-100 կմ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---