ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

PanARMENIAN.Net - Ռուսաստանից դիտորդները բարձր են գնահատել Լեռնային Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրությունները: Ինչպես ասվում է ռուս դիտորդների հայտարարությունում. «Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրությունները եղել են ժողովրդավարական, թափանցիկ, ազատ, անկախ, օրինական, Լեռնային Ղարաբաղի Ընտրական Օրենսգրքին եւ միջազգային բոլոր բարձր չափանիշներին համապատասխանող»: Ինչպես նշվում է հայտարարությունում, ընտրությունները ցուցադրեցին ԼՂՀ ժողովրդի անհողդողդ ձգտումը` ուղղված ժողովրդավարական ընտրությունների ինստիտուտի ամրապնդմանը, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության դինամիկ զարգացմանը: «ԼՂՀ ժողովրդավարական ձեռքբերումներն աջակցություն եւ ճանաչում են պահանջում քաղաքակիրթ համաշխարհային հասարակության կողմից, ինչը կնպաստեր հակամարտության շուտափույթ կարգավորմանը, տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը, կհամապատասխաներ տարածաշրջանի եւ աշխարհի բոլոր ժողովրդների իրական շահերին», - ասվում է հայտարարությունում, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---