ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ Է

PanARMENIAN.Net - «Բանակցային գործընթացում յուրաքանչյուր կողմ իրավասու է խոսել ցանկացած հարցի մասին: Սակայն, դա չի նշանակում, որ մի կողմի ներկայացրած առաջարկն ինքնաբերաբար օրակարգային է դառնում, եւ դա չի նշանակում, որ դրա շուրջ կա որեւէ համաձայնություն` նույնիսկ նախնական»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը` մեկնաբանելով ադրբեջանական կողմի հայտարարությունն այն մասին, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Փարիզում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել է ճանապարհների ապաշրջափակման հարցը: Նրա խոսքերով, Հայաստանի դիրքորոշումն այդ հարցերի շուրջ հստակ է. «առաջնայինը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է»: «Եվ քանի դեռ չկա պարզություն ու համաձայնություն այս հարցի վերաբերյալ, վաղաժամ է որեւէ այլ խնդիր քննարկելը»,-ընդգծել է Համլետ Գասպարյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---