Արմեն Աշոտյան. Թերլեմեզյանի քոլեջի տնօրենի նշանակումը կատարվել է բացառապես օրենսդրորեն

Արմեն Աշոտյան. Թերլեմեզյանի քոլեջի տնօրենի նշանակումը կատարվել է բացառապես օրենսդրորեն

PanARMENIAN.Net - Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի նշանակումը եղել է մրցակցային և օբյեկտիվ: Այս մասին այսօր իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Քոլեջի տնօրենի նշանակման գործընթացը կատարվել է բացառապես օրենսդրորեն»,-ասաց նա: Նրա խոսքով` տնօրենի մյուս հավակնորդը քննությունից դուրս չի մնացել:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ուսհաստատության տնօրեն է նշանակվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանը: Քոլեջի տնօրեն Նարեկ Առուշանյանի մահից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել նրա կինը՝ Աննա Մնացականյանը, որն Ալվարդ Պետրոսյանի հարսն է: Փետրվարի 14-ին քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթին ներկայացված երեք թեկնածուներից մրցույթն անցել էին երկուսը` քոլեջի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանը և «Հայբուսակ» համալսարանի մանկավարժության ամբիոնի դոցենտ Արմեն Հարությունյանը: Ըստ ընթացակարգի, փաթեթն ուղարկվել էր ԿԳ նախարարություն, որից հետո Աշոտյանը եռօրյա ժամկետում պետք է ընտրեր քոլեջի տնօրենին, բայց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մրցույթի հաղթող երկու թեկնածուներից և ոչ մեկին դեռ չի հրամանագրել քոլեջի տնօրենի պաշտոնում: Իսկ մինչ այս ստեղծվել էր նախաձեռնություն, որը պահանջում էր հեռացնել Աննա Մնացականյանին քոլեջից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---