ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ22 հունիսի 2005 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է պետության նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ռ.Քոչարյանն ու Վ.Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, մասնավորապես, գարնանը Երեւանում կայացած հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման գործընթացը, ինչպես նաեւ ներդրումային ծրագրերին եւ էներգետիկ խնդիրներին առնչվող հարցեր: Զրուցակիցները շոշափել են նաեւ Հայաստանում Ռուաստանի տարվա շրջանակներում անցկացվող միջոցառումների հարցը, որի առթիվ Վ.Պուտինը նշել է, որ նրա տպավորությունների համաձայն` դրանք անցկացվում են բարձր մակարդակով: Ռ.Քոչարյանը նշել է, որ անցկացվող միջոցառումները բազմաբնույթ են եւ ներառում են հայ-ռուսական հարաբերությունների բոլոր ոլորտները: Նրա խոսքերով` երկկողմ մշակութային կապերին համահնչուն զարգանում են եւ տնտեսական հարաբերությունները, եւ այդ գործում նշանակալից է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: ՀՀ նախագահը նշել է նաեւ, որ մշակման նախնական փուլում է գտնվում 2006 թվականին Ռուսաստանում Հայաստանի տարի անցկացնելու ծրագիրը: Զրուցակիցները քննարկել են նաեւ Մոսկվայում այսօր ընթացող ԵվրԱզՏՀ միջպետական խորհրդի նիստը: Վ.Պուտինը նշել է, որ չնայած Հայաստանն այդ կառույցում ներկայացված է դիտորդի կարգավիճակում, սակայն Ռ.Քոչարյանի գործնական եւ կանոնավոր մասնակցությունը կազմակերպության ղեկավարության աշխատանքում դրական գործոն է` բազմակողմանի համագործակցության ընդլայնման տեսակետից: Նշենք, որ Ռ.Քոչարյանը Մոսկվա է մեկնել` մասնակցելու Հավաքական անվտանգության կազմակերպության խորհրդի հերթական նիստին: Մոսկվայում Ռ.Քոչարյանը հանդիպելու է նաեւ Ռուսաստանի մայրաքաղաքում սովորող հայ ուսանողներին` նրանց հուզող խնդիրների քննարկման համար: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |