Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնապես հայտարարեց, որ առաջադրվելու է նախագահական ընտրություններում![]() 22 դեկտեմբերի 2012 - 13:45 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնապես հայտարարեց, որ առաջադրվելու է նախագահական ընտրություններում՝ որպես ՀՀ շարքային քաղաքացի: «Ժառանգության» վարչությունը քվեարկությամբ որոշեց պաշտպանել նրա թեկնածությունը: «Եկել է սիրո ժամանակը՝ մեկս մյուսի, մեր ընտանիքի, մարդկության և առաջին հերթին մեր հայրենքի նկատմամաբ: Եկել է սարեր շարժելու մեր սիրո ժամանակը: Արթնանք, որովհետև հնարավոր է, որովհետև սա մեր հայրենիքն է և փետրվարի 18-ին իմ կյանքի գնով և մեր միասնական սիրով մեր երկիրը դառնալու է սիրո, լույսի պետություն: Մենք պատասխանատու ենք գործ անելու, ոչ թե խոսելու համար»,- իր ելույթում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նաև նկատեց, որ փետրվարի 18-ին Հայաստանը հանձնելու է իր ամենակարևոր քննությունը: «Ես ձեզ հետ միասին մաս եմ կազմում այն հավաքական թեկնածության, որը պետք է լրացնեն քաղաքական հոսանքները և քաղաքացիական հասարակութունը: Մենք միասին պետք է դառնանք ավելի քաղաքացի քան քաղաքացի, ավելի ազգային, քան ազգայնական, ավելի հոգևոր, քան հոգևորական, ավելի հանրապետություն, քան հանրապետական»,- ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |